Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բերվել էր իշխանության հենց այսպես անելու համար

Բերվել էր իշխանության հենց այսպես անելու համար
24.04.2024 | 15:25

Նիկոլն ասում է` ձև չկար, որ Արցախը չմնար Ադրբեջանին։

Լավ, ասենք՝ ձև չկար։

Հիմա ես մտածում եմ, թե ո՞նց կվարվեր ցանկացած բարոյական մարդ էդ վիճակում։

Նորմալ մարդը, եթե տեսներ, որ իրոք ձև չկա, կկանգներ ու իր ժողովրդի դեմ կասեր. «Հարգելիներս, ձև չկա։ Կա՛մ պիտի համաձայնեք տալուն, կա՛մ ես հեռանում եմ: Թող ուրիշը գա ու չտա»:

Դա գոնե կլիներ բարոյական, մանավանդ որ, 2018֊-ց 2020-ը արդեն հասցրել էր ապահովել մինչև ծոռները։

Իսկ ինչու՞ չարեց այդպես:

Որովհետև բերվել էր իշխանության հենց այսպես անելու համար։ Ու չէր կարող չանել, տերերը աչքերը կհանեին։

Այնպես որ, հիմա ինքը սեփական գոյության կռիվն է տալիս ու ոչնչի առաջ չի կանգնելու։ Իսկ ռեպրեսիաների «դաբրոն» վաղուց է ստացել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 5716

Մեկնաբանություններ